ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ

Երեք տասնամյակ առաջ՝ 1992թ. հունվարի 28-ին, ծանր պայմաններում կազմավորվեց Հայոց նվիրական բանակը՝ ծնվեց Արցախյան ազատամարտի բովից, հասունացավ ու կերտվեց մեր քաջարի հայորդիների աննկուն պայքարով ու անդուլ ջանքերով:

Բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր անձի: Բանակի տոնը նշելով՝ մեր երախտիքն ենք հայտնում այն նվիրյալ անձանց, որոնք բացառիկ ավանդ են ներդրել Արցախյան հերոսամարտի, հայոց բանակի կայացման ու հզորացման, քառօրյա և 44-օրյա դառնաղետ պատերազմների ընթացքում հայրենիքի պաշտպանության գործում:

Բոլորիս  մաղթանքն է՝ հայոց սահմանը պաշտպանող մեր սիրելի հայորդիներին անվտանգ ու խաղաղ ծառայություն, որպես երաշխիք Հայաստանի Հանրապետության հզորացման ու առաջընթացի։

      Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ։

 

Leave a Reply

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *