Սույն թվականի հունվարի 25-ին Գավառի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Անահիտ Շահինյանը, Բանասիրական ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհիներ Մարինե Պողոսյանը և Դոնարա Զարգարյանը՝ ԳՊՀ օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալլա Հովհաննիսյանի հետ միասին, մասնակցեցին Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում կայացած, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, Հայաստանում ռուսական բուհերի մասնաճյուղերի ուսանողների ասոցիացիայի կողմից կազմակերպված, ուսանողների տոնին նվիրված միջոցառմանը, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության տարբեր բուհերի և քոլեջների ուսանողներ։
Ողջույնի խոսքով հանդես եկան և տոնի կապակցությամբ ուսանողներին շնորհավորեցին Երևանի մասնաճյուղի գործադիր տնօրենի տեղակալ Ժ. Գ. Բաղիյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական—պատգամավոր Մ.Վ. Սելեզնևը, Երևանի Ճգնաժամային կառավարման կենտրոնի մշակութային նախագծերի ղեկավար Ա. Ռ. Արզումանյանը:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ «Տարվա լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, և նախորդ տարվա արդյունքներով ուսման մեջ գերազանց առաջադիմություն ցուցաբերած, գիտության ոլորտում հաջողություններ արձանագրած, հասարակական աշխատանքներում ակտիվություն դրսևորած ուսանողները պարգևատրվեցին շնորհակալագրերով և հուշանվերներով։
Գավառի պետական համալսարանից «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում հաղթող ճանաչվեց Բանասիրական ֆակուլտետի «Ռուսաց լեզու ևգրականություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսիուսանողուհի Մարինե Պողոսյանը: