ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հարգելի´ ուսանողներ,

 տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է «Invest Your Talent in Italy» ծրագրի շահառու պետությունների ցանկում։ Ծրագիրը 3-4 տարվա բակալավրիատի կրթությամբ ուսանողներին տրամադրում է կրթաթոշակներ և այլ ֆինանսական աջակցություն հետևյալ բնագավառներում մագիստրոսական կրթություն ստանալու համար՝ ճարտարագիտություն, բարձր տեխնոլոգիաներ, ճարտարապետություն, դիզայն, տնտեսագիտություն և կառավարում։

Ծրագրի շրջանակներում ուսանողներին աջակցություն է ցուցաբերվում նաև Իտալիայում ուսուցման կողմնորոշման հարցում։

Ծրագրի 2022-2023 ուսումնական տարվա կրթաթոշակների հայտերի ընդունման մեկնարկն արդեն տրված է։ Հայտերն ընդունվում են ստորև նշված էլեկտրոնային հարթակի միջոցով մինչև 2022 թվականի փետրվարի 15-ը՝ https://investyourtalentapplication.esteri.it/sitoinvestyourtalentapplication/progetto.asp 

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3H0j3Uc

Հաշվի առնելով այն փաստը, որ ծրագրում ընդգրկված են Իտալիայի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ խրախուսում ենք օգտվել ծրագրի ընձեռած հնարավորությունից։

Leave a Reply

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *